Որոնք են աշնան համար երեք ամենաօգտակար պտուղները

Որոնք են աշնան համար երեք ամենաօգտակար պտուղները

Բժիշկ Ելենա Սոլոմատինան «Вечерней Москвы»-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե որոնք են աշնան համար ամենաօգտակար երեք պտուղները։ Ըստ այդմ, դրանք են՝ սալորը, դդումը եւ տանձը։ Ըստ Սոլոմատինայի, դդումը պարունակում է բետա-կարոտին, որը դրական է ազդում տեսության եւ մաշկի վրա, ինչպես նաեւ ընդհանուր իմունային համակարգի։ Այն կիրառվում է ցանկացած տեսակի հիվանդության պրոֆիլակտիկայում, հեռացնում մարմնից ավելորդ հեղուկը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը եւ այլն։ Սալորը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, պեկտիններ եւ այլն։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուտել սալորը բնական վիճակում եւ ոչ թե պահածոյացված։ Իսկ ահա տանձը համարվում է աղիների մաքրիչ։