Փչացած «Իսկանդերն» ու թուրքերի հետ քարդաշությունը 

Փչացած «Իսկանդերն» ու թուրքերի հետ քարդաշությունը 

Քաղաքագետ Արմեն Բադալյանը 2 վարկած ունի այն մասին, թե ինչու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հանկարծ քաղաքացիական գիտակցություն ի ցույց դրեց ու պահանջեց Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

«Մասնավորապես, պատճառներից մեկն այն էր, որ  նախապատրաստվել է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան կոմունիկացիաների ստորագրման համաձայնագիրը, որը գիտեք, Մեղրիով ճանապարհ է բացում, և ամենայն հավանականությամբ, ՌԴ-ն չէր ցանկանում որպեսզի Հայաստանը ստորագրեր։ Իսկ Հայաստանի վարչապետը գնալու էր և ստորագրելու է մի բան, որից Ռուսաստանը չի շահում, փոխարենը շահում է Թուրքիան»,- ասում է Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս ԳՇ հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և դատապարտել։ 

Իսկ երկրորդ հնարավոր պատճառը Բադալյանը համարում է 10 տոկոսով պայթած «Իսկանդերի» պատմությունը, որը ռուսաստանցի փորձագետներին հասցրել էր խեագարության։ Իսկ հասցրել էր, քանի որ սպառազինությունների հիերարխայում այս համակարգերը համարվում են գերթականկարժեք և հետևաբար, արժեզրկելով ռուսական զենքի թագն ու պսակը՝ դու արժեզրկում ես ՌԴ ողջ ռազմական պոտենցիալը։ Այլ խոսքով, «Իսկանդերը» մի երկրորդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչ էր ու շրխկոցով ապտակ էր Ռուսաստանին։ 

«Սա գնահատվեց որպես, որ Հայաստանի վարչապետն ամբողջովին թեքվում է դեպի Արևմուտք՝ փաստորեն, միտումնավոր փչացնելով ու անորակ որակելով այն՝ նա թեքվում է դեպի Արևմուտք»։