Արի Ալենի հետ նկարվի. Չարենցավանում հրահանգում էին երեխաներին նկարվել (տեսանյութ)

Արի Ալենի հետ նկարվի. Չարենցավանում հրահանգում էին  երեխաներին նկարվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում մուրճը ձեռքը խոսում էր ինչ-որ պողպատե հեղափոխության մասին:

Այդ ընթացքում նրա կինը` Աննա Հակոբյանն ու ավագ դուստրը` Մարիամը, իջել էին ժողովրդի մեջ ու սելֆիների էին անում:

Մի քանի մետր այն կողմ էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր մոտեցել հավաքվածներին, որ նկարվի նրանց հետ:

Բեմահարթակի մոտ բազմաթիվ երեխաների էին կանգնեցրել, որոնց պարբերաբար ուղղորդում էին` ծածանել ՔՊ-ի դրոշները, ինչ-որ բաներ բացականչել, մի տղամարդ էլ հրահանգեց` գալ և նկարվել Ալեն Սիմոնյանի հետ:

Մանրամասն` տեսանյութում