Ադրբեջանի համար պատմական պահ կլինի․ ի՞նչ է ասել ալիևյան ռեժիմի ռուս ծախու գրչակը

Ադրբեջանի համար պատմական պահ կլինի․ ի՞նչ է ասել ալիևյան ռեժիմի ռուս ծախու գրչակը

Խանքենդիի (Ստեփանակերտ-խմբ․) վրա կծածանվի Ադրբեջանի դրոշը, իսկ դա արդեն տեխնիկական խնդիր է։
Այս մասին APA-ի մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում ասել է ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի է իր հակահայկական հայտարարություններով և զբաղված է Ադրբեջանի ու այդ երկրի իշխանությունների ծառայամիտ (ըստ էության՝ պատվիրված) գովերգմամբ։

«Որովհետև դա փոփոխությունների և հաղթանակի խորհրդանիշ է։ Ինչպես դա տեղի ունեցավ Շուշիում՝ 2020 թվականին։ Այս իրադարձությունը շատ կարևոր, խորհրդանշական և քաղաքական նշանակություն ունի։ Սա կլինի կատարվածի, արվածի գագաթնակետը։ Սա կարևոր իրադարձություն կլինի ադրբեջանական ժողովրդի համար և կունենա ազգային բնույթ»,- ընդգծել է ալիևյան ռեժիմի ռուս ծախու գրչակը։