Հարավը վերջապես հաղթեց հյուսիսին

Հարավը վերջապես հաղթեց հյուսիսին

Օրերս իտալական «Նապոլին» իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Իտալիայի առաջնության հաղթող։ Թեպետ Ա սերիան դեռ չի ավարտվել, սակայն միավորներով այլևս որևէ ակումբ չի կարող հավասարվել «Նապոլիին»։ Վերջին անգամ «Նապոլին» 1989/1990 մրցաշրջանում էր հաջողվել նվաճել սկուդետոն։ Այսօր՝ մայիսի 7-ին, «Դիեգո Մարադոնա» ստադիոնում «Նապոլին» Իտալիայի առաջնության հերթական տուրի շրջանակում ուժերն էին չափում «Ֆիորենտինայի» հետ ու ի վերջո կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։

Արդեն մի քանի ժամ է մարզադաշտում միջոցառում է մեկնարկել, ֆուտբոլիստները երկպագուների հետ տոնում են ակումբի պատմության երրորդ չեմպիոնությունը։ Նեապոլի փողոցներում նույնպես տոնախմբություն է, ողջ քաղաքը կապույտով է ծածկված։