Քնած ժամանակ մարդու գլխուղեղն ընկալում է լսածի իմաստը

Քնած ժամանակ մարդու գլխուղեղն ընկալում է լսածի իմաստը

Քնած ժամանակ մարդու ուղեղն ընկալում է իր մոտ արտասանված խոսքերի իմաստը եւ ըստ այդմ, կարգավորում, օրինակ, սրտի աշխատանքը։ Այս եզրակացությանն են հանգել JSR հանդեսում հրապարակված հետազոտության մասնակիցները։

Ըստ այդմ, երբ քնած ժամանակ մարդու մոտ հանգստացնող, թուլացնող խոսքեր են ասում, գլխուղեղն ընկալում է դրանք եւ կարողանում է դանդաղեցնել սրտի զարկերը։ Գիտնականներն այս երեւույթը նկատել են, վերլուծելով քնած ժամանակ մարդկանց մոտ իրականացրած էլեկտրասրտագրային հետազոտության արդյունքները։ Ուշագրավ է այն, որ, օրինակ, չեզոք բառեր արտասանելիս քնած մարդու մոտ սրտի աշխատանքում փոփոխություններ չեն արձանագրվել։ Իսկ հանգստացնող խոսքերը կարող են երկարաձգել խորը քնի տեւողությունն ու որակը։

Հետազոտությունը բացահայտել է, որ նույնիսկ քնի ժամանակ մարդու գլխուղեղը կարող է մեկնաբանել սենսորային ինֆորմացիան։ Այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են եւ հնարավոր է մասնագետները մարդու քնի տեւողությունն ու որակը բարելավող նոր մեթոդներ կարողանան ստեղծել այս հետազոտությունների հիման վրա։