Ադրբեջանցի և հայաստանցի որոշ իրավապաշտպանների ու բնապահպանների միջև ընդհանրություն կա

Ադրբեջանցի և հայաստանցի որոշ իրավապաշտպանների ու բնապահպանների միջև ընդհանրություն կա

Պարզվեց՝ ադրբեջանցի և հայաստանցի որոշ իրավապաշտպանների ու բնապահպանների միջև ընդհանրություն կա, երկու խումբն էլ կատարում են իրենց օրվա իշխանությունների հանձնարարականը՝ ադրբեջանցիները Շուշիի մոտ Քաշաթաղի վերտարածքային միջանցքն են փակել արդեն գրեթե մեկ ամիս է՝ 120 հազար մարդու դատապարտելով հումանիտար աղետի՝ սովից մինչև անհրաժեշտ բուժօգնության բացակայություն, ընտանիքի անդամներին տեսնելու անհնարինություն, իսկ հայաստանցի իրավապաշտպանները լռում են կամ տարբեր ալիքներով խոսում Ադրբեջանի կազմում Արցախը «հայկական պահելու իրենց ամուր հաստատակամության մասին», բնապահպանները նույն շարքում, արդյունքը ընդհանրական է՝ շրջափակված, գերեվարված Արցախ, բաժանված ընտանիքներ, հումանիտար աղետ, տարրական ցեղասպանություն:

Նարինե Դիլբարյան