Վազգենից լավ տղա՞ ես, ճակատ գնա, տես՝ ինչի՞ կարիք ունեն

Վազգենից լավ տղա՞ ես, ճակատ գնա, տես՝ ինչի՞ կարիք ունեն

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես գիտեմ, որ Հայաստանի բանակում քլունգի, բահի, շորի, կոշիկի, տրակտորի խնդիր չկա»։ Ու գիտե՞ք որտեղից գիտի։ Պապիկյանի հետ զրուցել է ու հարցրել՝ նման խնդիր կա՞, իսկ նա ասել է՝ ոչ։ Պապիկյանն էլ երևի Տատիկյանի հետ է զրուցել, դեն նա էլ նրան է ասել՝ չկա։ 

Լավ, այսքան անտեղյակ գերագույն հրամանատար կլինի՞։ Վազգենից լավ տղա՞ ես, պատերազմից հետո քանի՞ անգամ ես զինվորի մոտ գնացել, որ իմանաս ինչի կարիք ունի։ Քանի՞ անգամ ես Սյունիք, Ջերմուկ, Վարդենիս գնացել։ Դու իրավունք չունես Պապիկյանի ասածը ժողովրդին տեղեկացնես, գնա ու քո աչքով տես, համոզվի։ Ո՞նց ես գլուխդ բարձին դնում ու քնում, երբ ողջ ազգով քլունգի, բահի, շորի կոշիկի, հազար ու մի բանի հետևից է ընկած ժողովուրդը, որ ուղարկի տղերքին։ Իսկ դու խորհրդավոր, շանտաժային ակնարկով նսեմացնում ես էդ մարդկանց արածը ու ասում, թե Պապիկյանն ասում է ոչ մի բանի կարիք չկա։ Սոցիալական ցանցերում ես ողջ օրը, չես կարդու՞մ մարդկանց խնդրանքները, թե գիտես թե՝ էլ սաղ զինվոր չկա, որ պատմի, թե ինչ օրի են կամ ինչ է կատարվում։   

Քանի՞ անգամ ես Արցախ գնացել, որ արցախցու ցավը հասկանաս։ Բա թե Արայիկ Հարությունյանի հետ մշտական հաղորդակցության մեջ եմ։ Բա մի ժամանակ ասում էիր՝ Արցախը Հայաստան է ու վերջ։ Եկար, Արցախը հանձնեցիր, հիմա էլ ասում ես՝ ճիշտը այն է, որ Արցախը առանձին բանակցի։ Արցախի գլուխը կերար ու հիմա հրաժարվու՞մ ես։ Հայաստանից ե՞րբ ես վերջնական հրաժարվելու, էլ բան չի մնացել, տուր ու պրծի։