Մարտեր են ընթանում Մարիուպոլի մատույցների մոտ․ ԴԺՀ ղեկավար

Մարտեր են ընթանում Մարիուպոլի մատույցների մոտ․ ԴԺՀ ղեկավար

Մարիուպոլի մատույցների մոտ ընթանում են մարտեր։ Իրադրությունը բարդ է։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Այսօրվա առաջադրանքն էր օղակել Մարիուպոլը։ Ես ինքս կասեմ՝ մարտերը շարունակվում են քաղաքի մատույցների մոտ։ Իրավիճակը բարդ է։ Ազգայնական զորամասը առավելագույն կերպով խոչընդոտում է, ընդ որում, թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում»,- ասել է նա։ Պուշիլինը նաեւ ասել է, որ ուկրաինական ուժերը դիմադրում են, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք եւ քաղաքացիական բնակչությունը դուրս բերվի։