Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց

Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը նախատեսում է, որ աղջիկներն առաջիկայում կվերսկսեն դասերը երկրի դպրոցներում: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է արմատականների ներկայացուցիչ, Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Ներկայումս աշխատում են դասարանների բաժանման, ինչպես նաև աղջիկների համար ուսուցիչների նշանակման ուղղությամբ»,-մեջբերում է նրա խոսքերը տեղական լրատվական գործակալությունններից մեկը:
Ուրբաթ օրը Աֆղանստանի կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի դպրոցների 1-6-րդ դասարանների դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 18-ից, սակայն մինչ այժմ կրթական գործընթացին հրավիրված են միայն տղաներ և տղամարդ ուսուցիչներ: