Հայտնի է ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերման ժամկետը

Հայտնի է ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերման ժամկետը

Միացյալ Նահանգները մտադիր է սկսած այս տարվա մայիսի մեկից սկսել իր զորքերի դուրս բերումն Աֆղանստանից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարտրաստիճան ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Զորքերի դուրս բերման վերջնաժամկետ է նշվում սեպտեմբերի 11-ը։

Նշենք, որ ավելի վաղ Washington Post պարբերականն էր գրել, որ մինչեւ այս տարվա սեպտեմբերի տասնմեկը ամերիկյան գործող վարչակազմը դուրս կբերի իր զորքերը Աֆղանստանից, համաձայն ԱՄՆ եւ «Թալիբան» շարժման միջեւ անցյալ տարի կնքված խաղաղության համաձայնագրի։