Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում

Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում

Առողջական վիճակի ոչ բոլոր խնդիրներով են զորակոչիկները ուղեգրվում առողջական վիճակի հետազոտությունների: Խնդիրներից է նաեւ գանգատների չարձանագրումը, որի հետեւանքով զորակոչիկը չի ուղեգրվում հետազոտության:

Հաճախ զորակոչիկներին հորդորում են ներկայացնեն առողջական վիճակի վերաբերյալ իրենց ունեցած փաստաթղթերը, որոնց հիման վրա զինկոմիսարիատը որոշում կկայացնի ուղեգրելու կամ չուղեգրելու: Սակայն այն դեպքում, երբ զորակոչիկը չունի ֆինանսական միջոցներ իր միջոցներով հետազոտություն անցնելու, առողջական խնդիրը մնում է չբացահայտված: Այս մասին քիչ առաջ Մեդիա կենտրոնում «Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

«Հաջորդ խնդիրն այն է, որ երբ զորակոչիկը ներկայանում է բուժհաստատություն, որ իր միջոցներով հետազոտություն անցնի, որոշ բուժհաստատություններ, տեղեկանալով  նրա զորակոչիկ լինելու մասին, հրաժարվում են հետազոտել, ասում են՝ պետք է լինի ուղեգիր տարածքային ստորաբաժանման կողմից»,-ասաց նա: