Նախագահի հրաժարականը ներքին խնդիր չի. Սարո Սարոյան

Նախագահի հրաժարականը ներքին խնդիր չի. Սարո Սարոյան

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականի հետ կապված վարկածները տարբեր են։ Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ և հետաքրքրվել, թե ընդդիմությունն ինչու՞ չառաջադրեց իր թեկնածուին։

«Ըստ էության ընդդիմությունը հասկանում է, որ լրջագույն գործընթացները, որ կատարվում են այսօր ուղղակիորեն կապված են Ռուսաստանի և նրա նախագահի ծրագրերի հետ։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը էական խնդիր է, և հենց այդ խնդիրն է, որ ստիպեց Արմեն Սարգսյանին հրաժարական տալ։ Այլ խնդիր չէր էլ կարող լինել։ Արտաքին քաղաքական զարգացումների հետ է կապված, ներքին որևէ խնդիր չկա»։ 
 
Ըստ քաղաքագետի, եթե լիներ ներքին խնդիր,ապա Արմեն Սարգսյանը վաղուց էր հրաժարական տվել, նամանավանդ 44-օրյա պատերազմից հետո։

«Այնպես որ արտաքին քաղաքական բեռնվածությունը, որ կա՝ դա հենց բնականաբար այն զարգացումները, այն ուժերը, այն ամեն ինչը, որը պայմանավորել են Արմեն Սարգսյանի հրաժարականը, խոսքը նրա մասին չէ որ ուղղակիորեն են պարտադրել, ոչ՝ ընդհանրապես այդ որոշումը, որը կայացրել է Արմեն Սարգսյանը պայմանավորել են նախագահի, անձի ով լինելու և ինչ գործառույթների, ինչ գործողությունների սահմանում է։

Այստեղ՝ հլու հնազանդ, կամակատար մարդու անհատի գործոնն է ի հայտ գալիս, որը պետք է առանց խոչընդոտների գործի»։