Կփակվեն արդյոք ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում
Այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ դիտարկումներին:
«Կոնսուլտացաների երկու փորձ ենք ունեցել երկու նախարարությունների պատվիրակությունների միջև, չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ, այս կամ այն արտահայտությունը ոմն լրագրողի կամ էքսպերտի կողմից որևէ դրույթի խախտում է:ՀՀ- ն ունեցել է իր հստակ պատկերացումները, ընկալումները և ռուսական կողմին տեղեկացրել է, որ այս ծավալով, բովանդակությամբ, ձևակերպումներով խախտումներ է արձանագրել՝ ակնկալելով լուծում:Այստեղ խոսքը պատկերացումների տարբերությունների մասին է։ Մենք արձանագրել ենք, որ տարբեր կերպ ենք պատկերացնում այն ձևակերպումները, որոնք 2020 թվականի համաձայնագրում տեղ են գտել:Համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյոք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա:Մենք մտածում ենք՝ եթե կոնսուլտացիաների գործիքը չի աշխատում, մենք պարտավոր ենք նոր գործիքակազմով հարստացնել փաստաթուղթը, որովհետև, հավաստիացնում եմ, մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ՝ հեռուստաալիքներ փակելը։ Մեր նպատակն այն է, որ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին, որովհետև մենք պատասխանատվորեն ենք մոտենում մեր դրած ստորագրությանը։ Մենք համարում ենք, որ այդ ընթացքում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր, և մենք դրանից չենք խուսանավում»,- ասել է նա:
Կարծիքներ