Կենդանիների խանութից թութակներ է գողացել՝ ընկերուհուն նվիրելու համար

Կենդանիների խանութից թութակներ է գողացել՝ ընկերուհուն նվիրելու համար

Ռուսաստանի Պրիմորյան երկրամասի Արտեմ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի քսանութամյա տղամարդու, ով կենդանիների խանութից գողություն է կատարել։ Ընդ որում, տղամարդը խանութից գողացել է թութակներ, ինչպես նաեւ գումար, որը եղել է դրամարկղում։

Տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո։ Վնասը կազմել է 6 հազար ռուբլի։ Ոստիկանները թութակներին հայտնաբերել են տղամարդու բնակարանում խուզարկություն իրականացնելու համար։ Նա ձերբակալվել է։