Oլիմպիական խաղերն արդեն անցյալում են. որ դիրքերում է Հայաստանը

Oլիմպիական խաղերն արդեն անցյալում են. որ դիրքերում է Հայաստանը

«Տոկիո-2020» ամառային օլիմպիական խաղերն արդեն անցյալում են: Այս պահին Ճապոնիայի մայրաքաղաքում ընթանում է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

Սպորտային այս կարևորագույն իրադարձության առաջատարն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ 113 մեդալով, որոնցից 39-ը՝ ոսկի, 41-ը՝ արծաթ, 43-ը՝ բրոնզ: Երկրորդը Չինաստանն է, երրորդը՝ Ճապոնիան, չորրորդը՝ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք որակազրկման պատճառով իրավունք չունեին հանդես գալու սեփական դրոշի ներքո, մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են 5-րդ տեղը:

Հայաստանը, որ նախորդ օլիմպիական խաղերին՝ «Ռիո դե Ժանեյրո-2016»-ին, զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը (1 ոսկի, 3 արծաթ, 0 բրոնզ), «Տոկիո-2020»-ին զգալիորեն զիջեց իր դիրքերը՝ զբաղեցնելով ընդամենը 69-րդ տեղը (2 արծաթ, 2 բրոնզ):

Հիշեցնենք՝ արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։