Թուրքիայում օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա հրդեհ է բռնկվել

Թուրքիայում օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա հրդեհ է բռնկվել

Կիրակի օրը հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավ -արևմուտքում՝ Դալաման միջազգային օդանավակայանի մոտ: Այս մասին հայտնում է թուրքական ​​TRT հեռուստաալիքը:

Անտառային տարածքը, որը գտնվում է թռիչքուղուց 400-500 մետր հեռավորության վրա, հրդեհվել է: Օդանավակայանի տերմինալի շենքից երևում են կրակ ու ծխի մեծ սյուն:

Ներկայումս օդանավակայանի տարածքում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է: Հրշեջները փորձում են կրակը մարել ինչպես օդից, այնպես էլ գետնից: