Խաղաղության օրակարգը մեր գլխին բերելու է երաշխավորված պատերազմ

Խաղաղության օրակարգը մեր գլխին բերելու է երաշխավորված պատերազմ

«Չափազանց հետաքրքիր է հետևել, թե ինչպես ներկայիս «գերսուպեր խաղաղասեր» իշխանությունները ջանք և եռանդ չեն խնայում, որպեսզի մի կողմից հիմնավորեն իրենց կողմից որդեգրած թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» բացման անհրաժեշտությունը, մյուս կողմից համաձայն «հին և բարի» իշխանական ավանդույթի՝ կործանարար կոնցեպտի ազգակործան հետևանքների պատասխանատվությունից խուսափեն», - այս մասին Hraparak.am-ին հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Ըստ վերլուծաբանի, իշխանությունն ասում է, որ հետևողականորեն գնալու է դեպի խաղաղության՝ համաձայն իրենց տեսլականի:

«Այսինքն՝ իսպառ հանձնել Արցախի և Հայաստանի շահերը՝ փոխարենը ակնկալելով, որ թուրք-ադրբեջանական ոհմակը կդադարի հայկական էթնիկ տարրի դուրս մղումը տարածաշրջանից կամ դրա ոչնչացումից։ Մեկնաբանել իշխանությունների այս ակնհայտ մանիպուլյատիվ խոսքերը և կեցվացքը՝ ուղղակի հնարավոր չէ, քանզի իշխանությունը ըստ էության ասում է հետևալը՝ սիրելի «պողոս»՝ ես հանձնելու եմ  քո կենսական շահերը, քո անվտանգային համակարգը, քո պետություն ունենալու իրավունքը, քո դարավոր թշնամու քմահաճույքին պետք է հագուրդ տալ , որպեսզի թշնամին քեզ չփորձի կրկին ոչնչացնել։Իսկ եթե հանկարծ այս ամենից հետո թուրք-ադրբեջանական վայրենիները քեզ կրկին փորձեն սպանել, ապա մենք (այսինքն այս իշխանություններս) մեղավոր չենք։ Ինչ ուզում է լինի քո բոլոր խնդիրների մեղավորությունը կրում են շուրջ բոլորը՝ նախկինները, կաշառակերները, թշնամիները, այլմոլորակայինները, բայց թանկարժեք «պադավատների» մեջ հանգրվանած «ժողովրդի» իշխանությունը երբեք մեղավոր չի։ Ես հիմա կարող եմ միայն իշխանությունների կասկածները փարատել, առ այն, որ թող տարակուսանքի մեջ չընկնեն։ Իրենց կողմից որդեգրած «խաղաղության օրակարգը» իր բոլոր դրսևորումներով՝ սկսած Արցախը Ադրբեջանի կազմ մտնելու փորձերից և վերջացրած Թուրքիայի հետ սիլի-բիլի անելուց, բերելու է մեր գլխին երաշխավորված պատերազմ, զոհեր, արհավիրքներ և ի վերջո Հայաստանի մասնատմանը, չկասկածեք»,-եզրափակեց վերլուծաբանը։