Էրդողանը կայցելի Ադրբեջան․ ամսաթիվը հայտնի է

Էրդողանը կայցելի Ադրբեջան․ ամսաթիվը հայտնի է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է կառավարամետ Yeni Şafak թերթը։

Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Այս այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը ուղերձներ կհնչեցնեն Կովկասում խաղաղության և կայունության մասին»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո թուրք առաջնորդին շնորհավորել և Ադրբեջան էր հրավիրել Ալիևը։ 

Էրդողանը հայտարարել էր, որ ընդունել է եղբայրական Ադրբեջանի ղեկավարի հրավերը։ Այդպիսով, Բաքուն կլինի Էրդողանի՝ նախագահ վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցի կանգառը։