Իսպանական ո՞ր ակումբն է հետաքրքրված Սպերցյանով

Իսպանական ո՞ր ակումբն է հետաքրքրված Սպերցյանով

Մարզական մամուլում հրապարակումներ են հայտնվում, որ ռուսական  «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ժիրոնան»:

Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» և եվրոպական այլ թիմերի հետաքրքրության մասին։

Իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Էդուարդ Սպերցյանը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։