Ստեփան Միքայելյանը հեռացվեց վարույթից

Ստեփան Միքայելյանը հեռացվեց վարույթից

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: 

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ: ԱՆ ներկայացուցիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը կանխակալ մոտեցում ունի: ԲԴԽ-ն որոշում կայացրեց միջնորդությունը բավարարել. Ստեփան Միքայելյանը չի մասնակցի սույն վարույթի քննարկմանը։