Մենք ձեզ ասել ենք շլիֆովկա՞ արեք, որ անում եք

Մենք ձեզ ասել ենք շլիֆովկա՞ արեք, որ անում եք

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի Կենտրոն համայնքում(մի գուցե այլ համայնքներում ևս) որոշել են մաքրել շենքերի արտաքին պատերը: Իհարկե, վատ նախաձեռնություն չէ: Բայց ինչպես միշտ, այս իշխանությունների ցանկացած գործողություն «թարս բուսնող խիարի» տրամաբանությամբ է կատարվում: Տղերք, դուք հո՞ ֆաշիստ չեք: Որոշել են շենքերի պատերը «շլիֆովկա» անել: Ընդ որում՝ «չոր շլիֆովկա»... առանց որևէ կաթիլ ջուր օգտագործելու: Իբր այս քաղաքի փոշին ու կեղտը քիչ էին, հիմա էլ էդ շլիֆովկայից առաջացած փոշու ամպը մտնում է մարդկանց տներ: Էս շոգին, ոչ պատուհան է հնարավոր բացել, ոչ՝ դուռ:
Հետո էլ ասում եք ասեք՝ կանենք: Մենք ձեզ ասել ենք շլիֆովկա՞ արեք, որ անում եք, այ ընտրության գնացող տկարամիտներ:
ՀԳ. Մեկա Կենտրոնում շանս չունեք,տղերք: Մի արեք, շաաաաատ շնորհակալ ենք