Զիդանը մտադիր չէ թողնել պաշտոնը

Զիդանը մտադիր չէ թողնել պաշտոնը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամենայն հավանականությամբ կշարունակի աշխատանքը թիմի հետ, մինչեւ սեզոնի ավարտըւ։ Նշենք, որ «արքայական» ակումբը հունվարի 20-ին սենսացիոն կերպով դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից, պարտվելով երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալկոյանոյին»՝ 1/16-րդ եզրափակչում։ Marca-ն հայտնում է, որ այս անհաջողությունը որեւէ կերպ չի ազդել «Ռեալի» ղեկավարության՝ Զիդանի հանդեպ ունեցած վերաբերմունքին։ Նրանք սպասում են, որպեսզի ավարտվի սեզոնն ու կարողանան գնահատել թիմի արդյունքները ըստ գլխավոր մրցաշարերում արձանագրած հաջողությունների։