Ֆրանսիական ֆանտաստիկան՝ ՀՀ կառավարությունում

Ֆրանսիական ֆանտաստիկան՝ ՀՀ կառավարությունում

Հանրագիտարանային ձեւակերպմամբ, ֆանտաստիկան՝ ֆանտաստիկ ստեղծագործությունը, չի հենվում իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումների վրա: Այլ խոսքով՝ ասա ինչ ուզում ես: Այս առումով մեր կառավարիչները ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործողներ են՝ սկսած 3 միլիոն վարչապետից, մինչեւ ադրբեջանական երկաթգծի օգտագործում, առեւտուր Ադրբեջանի հետ եւ այլն: Ասում են՝ ինչ ուզում են, չկա ոչ միայն գիտական հիմնավորում, այլեւ հիմնավորում ընդհանրապես:

Բայց եթե վեպի կամ ֆիլմի ֆանտաստիկ սյուժեն կարող է գրավել եւ հետաքրքրություն առաջացնել, պետության կառավարումը ֆանտաստիկ «ձեւաչափով», կործանում է երկիրը: 1899-1975 թթ․ հատվածում Ֆրանսիայում ստեղծագործել է Իվ Գանդոն անունով ֆանտաստ գրող: Նրա ամենահայտնի գործերն են՝ «Վերջին սպիտակը», «Ժինեւրա»: Ըստ որոշ գրաքննադատների, Իվ Գանդոնի գործերում սյուժեն անհարկի ձգձգված է, բառապաշարն առանձնանում է բառախաղերի ու տարատեսակ խոսքային «կոնստրուկցիաների» տհաճ առատությամբ: Գանդոնի մահվանից 43 տարի անց Հայաստանում ձեւավորված իշխանությունն աշխատում է նույն ոճով: Այլ խոսքով՝ Հայաստանի այսօրվա կառավարիչները Գանդոնի պահվածքն ու աշխատաոճն ունեն:

ՀԳ. Կոլաժում առաջինն Իվ Գանդոնն է, երկրորդը՝ Գանդոնի պահվածքով կառավարության ներկայացուցիչներից Արսեն Թորոսյանը: Այս երկուսը նման են ոչ միայն պահվածքով, այլ նաեւ՝ արտաքինով: