Իրար ամոթանք են տալիս Նիկոլ ընտրելու համար

Իրար ամոթանք են տալիս Նիկոլ ընտրելու համար

2022 թվականին միջադեպ գրանցվեց ցուցարարի և ոստիկանի միջև. «Ցուցարարը ոստիկանին ասաց՝ . այ Նիկոլ։ Ոստիկանը բորբոքվեց՝ Նիկոլը դու ես։ Ու սկսվեց քաշքշուկ։ Հիմա նույն պատկերը Բաղանիսում՝ գյուղացիների մեջ է։ Լրագրողը բաղանիսցուն ասում է ՝ 2018-ին Նիկոլին լա՜վ ընտրեցիք, 2021-ին ինչու՞ ընտրեցիք․․․

Բաղանիսցին էլ մատը պարզում է՝ ես չեմ ընտրել , Նիկոլին սա յա՜ ընտրել՝ «Դու՛ ես ընտրել Նիկոլին, պիտուխ լակոտ»։ Էն մեկն էլ՝ էդ դուք էիք 2018-ին թևերդ վեր պահել։

Միայն Բաղանիսում չէ; Գյուղերում այս վիճակն է։ Ամաչում, պաշտպանվում են, երբ ասում են, որ Նիկոլին դու ես ընտրել։ Կռիվ է ընկել Տունը, ու յուրաքանչյուրը կարծում է, որ Նիկոլին ընտրողն է պատճառը, որ գյուղերը հանձնվում են։

Ընտրողն է պատճառը, որ այս խայտառակ օրին ենք։ Նիկոլի մասին բոլորը մոռացել են, ոնց որ բարեկենդանի «յուղն ու բրինձը» իրենը չլինի։ Մարդիկ իրար ուտում, իրար քաշքշում են, թե ես չեմ Նիկոլը։