Ոչ մի պասիվություն էլ չկա. Ծառուկյանը` ԲՀԿ-ի քարոզարշավի մասին (տեսանյութ)

Ոչ մի պասիվություն էլ չկա. Ծառուկյանը` ԲՀԿ-ի քարոզարշավի մասին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք: Նա նախ մոմ վառեց Արտաշատի եկեղեցում, ապա քայլեց դեպի Արտաշատում ԲՀԿ նախընտրական շտաբ:

Այդ ընթացքում Hraparak.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է անցնում քարոզարշավը, ասաց` հանգիստ, խաղաղ, մարդկանց հետ զրուցելով, նրանց խնդիրը լսելով:

«Մենք ավելորդ բառեր չենք ուզում ասել, դա կախված է ժողովրդից, ժողովրդի մոտեցումից»,-ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե այս տարի մի տեսակ պասիվ է անցկացնում ԲՀԿ-ն քարոզարշավը, Ծառուկյանն ասաց. «Ոչ մի պասիվություն էլ չկա, դրանք մուտիլովկաներ են»:

Թե ինչն էր մուտիլովկա, երբ ակնհայտ է, որ այս տարի, 2017-ի համեմատ, ԲՀԿ-ն առաջվա պես մեծ շուքով չի շրջում երկրով մեկ, դժվար է ասել: 

Իսկ թե ինչ սպասելիքներ ունի ընտրություններից, Ծառուկյանը տվեց ստանդարտ պատասխան` դա ցույց կտա ժողովուրդը հունիսի 20-ին:

Մանրամասն` տեսանյութում