Ես տեղյակ չեմ, որ «Բոլոնյան» հետաքրքրված է ինձանով․ Նաիր Տիկնիզյան 

Ես տեղյակ չեմ, որ «Բոլոնյան» հետաքրքրված է ինձանով․ Նաիր Տիկնիզյան 

Հայաստանի հավաքականի եւ մոսկովյան «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը անդրադարձել է լուրերին, թե իրենով հետաքրքրված է իտալական «Բոլոնյան»։ «Ես տեղյակ չեմ, որ «Բոլոնյան» ինձանով հետաքրքրված է։ Այդ մասին ոչինչ չեմ լսել եւ ինչպես դուք, ամեն բան կարդում եւ իմանում եմ մամուլում։ Իմ բոլոր մտքերը հիմա ուղղված են նրան, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնամ «Լոկոմոտիվ» եւ օգնեմ թիմիս դաշտում»,- ասել է Տիկնիզյանը ըստ Match TV-ի փոխանցման։ 

Հիշեցնենք, որ քսանչորսամյա մարզիկը ընթացիկ սեզոնին խփել է 9 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։ Նրա տրանսֆերային գինը կազմում է 7 միլիոն եվրո։