Բերանդ շաքարոտվե՞լ է․․․

Բերանդ շաքարոտվե՞լ է․․․

Այստեղ են ասում՝ Նիկոլ, էդ ո՞նց եղավ, որ քո քննադատության հիմնական թիրախ Սամվել Ալեքսանյանի շաքարավազը մոռացար։ Բա դու՞ չէիր ասում, որ նա շաքարավազի փոխարեն շաքարի հումք է բերում, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Էն դու՞ չէիր, որ Սամվել Ալեքսանյանի հետ նախկինների փայ մտնելուց էիր խոսում։  Էն դու չէի՞ր, որ կոկորդ էիր ճղում Սամվել Ալեքսանյանի աշխատակցի  սպանության չբացահայտման մասին։ Ո՞ր մեկն ասեմ։ Բանից պարզվում է այն ժամանակ խոսում էիր, որ «քո բերանն էլ մի քիչ շաքարոտվի»։ 

․․․Իսկ հիմա, որ վարչապետի աթոռին ես բազմել՝  լռում ես, որովհետև բերանդ լիակատար մասշտաբով է շաքարոտվել։ Հիմա էլ պարզվում է, որ լիակատար շաքարոտվելն էլ քեզ քիչ է, ուզում ես տուն ու տեղդ, ազգուծուպդ շաքարոտես, աթոռդ շաքարապատես։ Առողջապահության նախարարիդ հետ կառավարության նիստում Սամվել Ալեքսանյանի բիզնեսի գովքն ու գովազդն  ես անում։ Դուդուկն ու դհոլը  վերցրել ու Սամվելի բիզնեսն եք գովում։ Հիմա չասե՞նք՝ Նիկոլ, քեզ ո՞վ է աճեցրել, դու էդ ի՞նչ սոՌտ ես։