85 հազար դոլարով մականուն են գնել եւ նվիրել Պավել Դուրովին

85 հազար դոլարով մականուն են գնել եւ նվիրել Պավել Դուրովին

«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը ձեռք է բերել մեսենջերում @pavel մականունը, որը նախկինում պատկանել է բլոգեր եւ մեդիամենեջեր Պավել Ֆյոդորովին։ Վերջինս հայտարարել էր, որ որոշել է ազատվել այդ մականունից։ Այս մասին գրել է Դուրովն իր տելեգրամյան ալիքում։

Ֆյոդորովը մականունը ստացել էր անվճար, երբ գրանցվել էր մեսենջերում ինը տարի առաջ։ Նա իր մականունը վաճառել է աճուրդով։ Գնորդի ինքնությունը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ գնորդը մականունը ձեռք բերելուց հետո այն նվիրել է Դուրովին։ Նա էլ շնորհավորել է Ֆյոդորովին հաջող գործարքի համար եւ շնորհակալություն հայտնել նվիրատուին՝ առատաձեռն նվերի համար։