Մեկնարկել են Միրզոյան-Բերբոք-Բայրամով բանակցությունները

Մեկնարկել են Միրզոյան-Բերբոք-Բայրամով բանակցությունները

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Միրզոյան-Բայրամով բանակցությունների հերթական փուլը։

Հանդիպմանը, ինչպես ենթադրվում է, քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը։