Մեր դիվանագիտական ծառայությունը և ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում․ Տոնոյան (տեսանյութ)

Մեր դիվանագիտական ծառայությունը և ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում․ Տոնոյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախի հարցի լուծումը պետք է այնպիսին լինի, որ ընդունելի լինի երեք երկրների ժողովուրդների համար էլ՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի։ Հարցին՝ ինքը համաձա՞յն է վարչապետի այդ մոտեցմանը, Տոնոյանն այսպես արձագանքեց․ «Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ, բայց պատկերացրեք, եթե այլ տարբերակ լինի, և Ադրբեջանի ժողովուրդը դրան համաձայն չլինի, ի՞նչ է նշանակում, դա նույն լարվածության շարունակությունն է, դա նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն է, այլ տարբերակ չկա»։

Hraparak.am-ը նկատեց, որ բանակցային գործընթացքում, կարծես թե, ռեալ տեղաշարժ չկա, խոսվում էր վերելակային բանակցությունների մասին, ի՞նչ եղան դրանք։

«Ես համաձայն չեմ էդ ձևակերպումների հետ, շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, մեր դիվանագիտական ծառայությունը և ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,-ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։