ՀՀ-ում պետական հեղաշրջում անելու կոչ չենք արել․ ՌԴ ԱԳՆ-ն հակադարձեց Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Ռուսաստանի կողմից պետական հեղաշրջման ենթադրյալ կոչերի մասին, «ոչ մի հիմք չունեն», Մոսկվան երբեք «նման բան չի նույնիսկ չի էլ ակնարկել»։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որոնք դուք նշեցիք, ոչ մի հիմք չունեն»,- դիմելով լրագրողին՝ ասել է Զախարովան,-Ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ չեն էլ ակնարկել օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին»:
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը «նման մոտեցում ունի Երևանի ներկայիս իշխանությունների և Երևանի նախորդ իշխանությունների և իսկապես ցանկացած ինքնիշխան պետության առնչությամբ»։
«Տրամաբանական հարց է ծագում. նրանք, որոնք հիմա Երևանում իշխանության ղեկին են, իրենք հավատարի՞մ են այս տրամաբանությանը այլ երկրների կամ իրենց ներքաղաքական գործընթացների հետ կապված»,- ասել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները 2024 թվականի աշնանը կոչ էին անում տապալել պետական իշխանությունը Հայաստանում։
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան «ափսոսում է, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»։
Կարծիքներ