Հայաստանի Հավաքականի հարձակվողը նոր թիմ ունի

Հայաստանի Հավաքականի հարձակվողը նոր թիմ ունի

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիտ Ալեքսանդր Կարապետյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ։ Այս մասին հայտնում են ռուսական մարզական պարբերականներն ու ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին էր Կարապետյանը տեղափոխվել Ռուսաստան, մինչ այս հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։ Այդ ընթացքում հայ հարձակվողը կարողացել է երկու գոլ գրանցել իր հաշվին։

Նշենք, որ հայազգի հարձակվողը նախկինում հանդես է եկել Լյուքսեմբուրգի առաջնության շրջանակում։