Թութակով փոխնախարարից մինչեւ փիսիկներով խորհրդական

Թութակով փոխնախարարից մինչեւ փիսիկներով խորհրդական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վերջերս նոր խորհրդական է ընդունել՝ Դավիթ Մանուկյան։ Նա փոխվարչապետի որոշմամբ հուլիսի 2-ին է նշանակվել։ 32-ամյա այս երիտասարդն ինչո՞վ է հայտնի հանրությանը եւ ինչի՞ շնորհիվ է արժանացել այս պաշտոնին։ Մենք փորձեցինք համացանցում որեւէ տեղեկություն գտնել նրա մասին, սակայն անգամ լուսանկարներ չկային, էլ չենք խոսում որեւէ տեղեկության մասին։ Մեզ ասացին, որ նա «պարզապես փոխվարչապետի մանկության ընկերն է»։ 
Ավարտել է Սլավոնական համալսարանը, աշխատել է «Ամերիաբանկում», ապա ՎՏԲ բանկում։ 2020 թվականին Տիգրան Ավինյանի միջնորդությամբ նշանակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում՝ խորհրդական։

Այդ նախարարությունում տեղավորվելու պատճառն էլ այն է եղել, որ Մանուկյանը նաև սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավարի ընկերն է։ Սակայն զգալով, որ աշխատակազմի ղեկավարին քիչ է մնացել և Զարուհի Բաթոյանը որոշել է ազատվել նրանից, օգնություն է խնդրել իր մյուս ընկերոջից՝ Ավինյանից, ու տեղափոխվել նրա աշխատակազմ։ Նրան ճանաչողներն ասացին, որ պաշտոնի նշանակվելով փակել է ֆեյսբուքի էջն ու ինստագրամը, բայց նրան հիշում են փիսիկների հանդեպ մեծ սիրով՝ գլխավոր նկարը փիսիկներով էր։