Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր փեսայի համար | «Հրապարակ» 02.12.2019

Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր փեսայի համար | «Հրապարակ» 02.12.2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԺԿ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել ու ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար:
Գործարարը նաև հերքել է, որ լավ հարաբերություններ է ունեցել երրորդ նախագահի հետ:

«Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Ես հիշում եմ նրան, երբ նա Ղարաբաղից եկավ: Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ նրան, ումից ընդունել էր նախագահությունը»,- ասել է Սուքիասյանը:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»