Ուսումնասիրում ենք Բաքվի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆ

Ուսումնասիրում ենք Բաքվի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։

Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։

«Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։