Մեկնարկել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը․ օրակարգում ԼՂ հարցն է

Մեկնարկել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը․ օրակարգում ԼՂ հարցն է

Անկարայում սկսվել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։

Հատուկ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։

Բանակցություններից հետո տեղի կունենա նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։