Կիևում մինչև գարուն կարող է լույս չլինել․ Կլիչկո

Կիևում մինչև գարուն կարող է լույս չլինել․ Կլիչկո

Կիևցիները պետք է պատրաստ լինեն, որ մինչև գարուն լույս չեն ունենա։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Փորձում ենք հնարավորինս արագ վերականգնել ամեն ինչ, անցնել հստակ գրաֆիկի, որպեսզի անակնկալներ չլինեն և հետո անցնենք էլեկտրաէներգիայի անխափան մատակարարմանը։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ անջատումները կարող են լինել մինչև գարուն»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերում РБК Ուկրաինան։

Ռուսական զինված ուժերը հոկտեմբերի 10-ից սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին։ Ամբողջ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի խափանումները սկսվել են երկրի էներգետիկ համակարգերին ռուսական բանակի հարվածներից հետո։ 

Կլիչկոն հայտարարել է նաև ամբողջ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին՝ կապված Ukrenergo-ի որոշման հետ, փոխանցում է RT-ն։