Գաղտնի փաստաթղթերի արտահոսք՝ Ուկրաինայի բանակի վիճակի մասին

Գաղտնի փաստաթղթերի արտահոսք՝ Ուկրաինայի բանակի վիճակի մասին

Պենտագոնը հետաքննում է սոցցանցերում գաղտնի նյութերի արտահոսքը, որոնք նկարագրում են ուկրաինական բանակի վիճակը։Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)։

Խոսքը մարտի սկզբին գաղտնազերված փաստաթղթերի մասին է։ Ներկայում ԱՄՆ պաշտոնյաները փորձում են հեռացնել այս տեղեկությունը սոցցանցերից, սակայն առայժմ անհաջող։

Մասնավորապես, փաստաթղթերից մեկում նկարագրված է մարտի 1-ի դրությամբ հակամարտության կարգավիճակը, իսկ մյուսում տեղեկություններ են ներկայացվում ուկրաինական 12 բրիգադների մասին։ Այն նաև նշում է, թե քանի նման ստորաբաժանումներ ունեն տանկերի և զրահապատ հետևակային մեքենաների կարիք:

Միևնույն ժամանակ, ըստ NYT-ի, փաստաթղթերում ռազմական գործողությունների պլաններ չկան և առկա չեն տեղեկություններ այն մասին, թե Ուկրաինայի զինված ուժերը որտեղ են ծրագրում իրենց հարձակումները։