Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել են Կրեմլից։

Էրդողանը շնորհավորել է Պուտինին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր։

«[Զրույցի ընթացքում] փոխադարձ ցանկություն է արտահայտվել հետագա սերտ փոխգործակցության՝ ի շահ ռուս-թուրքական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման», - ասված է հաղորդագրությունում։