Ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում. Անահիտ Սիմոնյանը` Սուպեր Սաքոյի հետ տեսանյութի մասին

Ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում. Անահիտ Սիմոնյանը` Սուպեր Սաքոյի հետ տեսանյութի մասին

Երեկվանից համացանցում տարածվում են տեսանյութեր ռեփեր Սուպեր Սաքոյի և Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ և Անահիտն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պարզաբանել է իրավիճակն  ու անդրադարձել քննադատություններին. 

«Իմ գործընկեր Սաքոյի հետ ես տևական ժամանակ է ինչ ընկերություն եմ անում և ինքս եմ հրապարակել այդ տեսանյութը, որը ծիծաղելի էր և մեր չստացված լուսանկարի տեսանյութի տարբերակն էր և ի՞նչ ահավոր բան կա այդ նկարի մեջ: Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես եմ ես հագնվում, ապա դա միմիայն ձեր խնդիրն է, և ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես անգամ ձեզ չգիտեմ և դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք ինձ վիրավորում են: Խնդրում եմ, որ համակերպվեք այն փաստի հետ, որ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքը՝ հագնվելով այնպես, ինչպես ցանկանում է: Եթե իմ կյանքում հայտնվի տղամարդ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստագրամում դուք երբեք նրան չեք տեսնի: Ես աղջիկ եմ, որն ուզում է ապրել իր կյանքը՝ լինի դա մերկ վիճակով, թե փարաջայով, բայց դա իմ ընտրությունն է»։