Հիմա սա Սոթքի տարհանման փո՞րձ է․․․

Հիմա սա Սոթքի տարհանման փո՞րձ է․․․

Էն որ ժողովուրդը սեփական դառը փորձով ասում է՝ թուրքին չի կարելի հավատալ, թուրքին մեր եղեռնական պատմությամբ գիտենք, ավելին չասեմ, իշխանությունն էլ  ականջը կախ շարունակում է «թուրքի հետ իր քիրվայությունը» , փաստ է արդեն։ Էն որ թուրք բառը ժողովրդի կողմից և գրականության մեջ անցյալում գործածվել ու գործածվում է է բացասական իմաստով՝ իբրև վայրագության, տգիտության, խավարամոլության մարմնացում ու երկրիդ ղեկավարը հպարտությամբ ասում է, որ երբ իրեն թուրք են ասում, ինքը չի վիրավորվում, դա էլ է փաստ է։ Դրանից պարզ վկայությու՞ն, որ իշխանության ու ժողովրդի ջուրը մի առվով չի գնում։

Բայց իշխանության թրքասիրության հարցը չէ, որ ուզում եմ բարձրացնել, այլ այն, որ իշխանության սպասավոր Գագիկ Մելքոնյանը, որ պետք է լինում, թուրքին էլ է գցում՝ իրենք թուրք են , կարող ա կրակեն։ Ժողովուրդը համաձայն է՝ իրենք թուրք են կարող ա մորթեն, իրենք թուրք են, կարողա կացնահարեն, իրենք թուրք են, կարողա նոր ցեղասպանություն անեն, իրենք թուրք են, կարողա խաբեն․․․ Ու ըստ այդմ էլ եզրահանգման է եկել, որ թուրքի հետ խաղաղության գնալը փուչիկ է, իշխանության հնարած փուչիկը։

Տեսեք թե ինչ ասում Գագիկ Մելքոնյանը Սոթքի դեպքերի հետ կապված․ 

«Եթե հրետանի օգտագործվել է, ուրեմն ահագին լրջացել է վիճակը, ստացել են համապատասխան պատասխան։ Գյուղերի վրա չեն կրակել, միայն դիրքերի ուղղությամբ։ Սոթքի բնակիչների մի մասը տարհանվել է, իրենք թուրք են, կարող ա և խփեն, իրենք կարող ա գյուղերին էլ խփեն։ Դրա համար ավելի լավ չի՞, որ մենք ապահովենք գյուղացիների կյանքը»։ 

Ու քանի որ թատրոնի այս արարում, մյուս արարներից խիստ տարբերվող հայտարարություն է անում՝ իրենք թուրք են, կարողա կրակեն  ու որպես ապահովություն՝ բնակիչների մի մասի տարհանման մասին է խոսում, մնում է կռահել, թե «իրենք թուրք են»՝ ասելով նա ի՞նչ է հասկանում։ Որ խաբող, կրակող, մորթո՞ղ են, թե Նիկոլի նման ազգությունն է նշում։ Որ դարավոր թշնամի՞ են, թե՞ խաղաղասեր թուրք։ Որ այս անգամ տարհանման թատրոնի փորձ անելուց հետո, իրենք վաղը իսկական ներկայացում չե՞ն տալու։ Չէ՞ որ ներկայացումից առաջ փորձ է լինում։ Գուցե դա այդ փո՞րձն է։ Ի դեպ, նման ներկայացմանը կխաղան նաև իրենց կողմից ընտրված գյուղապետերը, որոնք այսօր ասում էին, թե կրակոցի ձայն չեն լսել։ Հիմա սա Սոթքի տարհանման փո՞րձ է․․․ Ինչո՞վ գյուղացին  վստահ լինի, որ հաջորդ անգամ, հաջորդը կարող է օրերի խնդիր լինի,  իսկական ներկայացում՝  վերջնական տարհանում չի կազմակերպվի։