Փաշինյանը՝ կեղծ հիմնավորումներով զինծառայությունից ազատվելու դեպքերի մասին

Փաշինյանը՝ կեղծ հիմնավորումներով զինծառայությունից ազատվելու դեպքերի մասին

Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Էս ամեն ինչով մինչև հիմա ովքեր են զբաղվել։ Ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն։ Ով զբաղվել է վերջին հինգ տարում ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ես խնդիր եմ դնում՝ գնացեք, ամիսների ընթացքում ընդհանրապես ոչ մեկն էլ այդտեղ չաշխատի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կեղծ հիմնավորումներով զինծառայությունից ազատվելու դեպքերին։ 

«Այո, ով զբաղվել է վերջին հինգ տարում այս հարցերով  ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա,  էդ թեմայի հետ թող առնչություն չունենա»,- ասել է նա։