Մարդիկ հանգստանում են, ես աշխատում եմ. Նարեկ Մանուկյանն իր պարգեւատրումների մասին

Մարդիկ հանգստանում են, ես աշխատում եմ. Նարեկ Մանուկյանն իր պարգեւատրումների մասին

Գեղարքունիքի մարզպետը, ետ չմնալով մյուս մարզպետներից, տարեվերջում իրեն եւ մարզպետարանի 23 աշխատակցի պարգեւատրեց մեկ աշխատավարձի չափով՝  ընդhանուր գումարը կազմել է 7մլն. 782 հազար 878 դրամ:  

Ապրիլի 8-ին մարզպետը կրկին պարգեւատրել է իր օգնականին, մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով: Նարեկ Մանուկյանը մարզպետի օգնական է նշանակվել 2018թ.-ի  հոկտեմբերի 22-ին եւ 6 ամսվա մեջ պարգեւատրվել է 2 անգամ:

Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե կատարած ո՞ր աշխատանքի համար է երկրորդ անգամ պարգեւատրվել. «Գիտեք չէ, որ պետական աշխատողների աշխատանքի ժամը վերջանում է ժամը 6-ին: Իմ աշխատանքային ժամը վերջանում է երեկոյան 10-ին, 11-ին: Երկրորդը՝ շաբաթ, կիրակի օրերին մարդիկ հանգստանում են չէ՞, հավատացեք՝ 6 ամսվա ընթացքում 3 անգամ եմ մնացել տանը: Աշխատանքս շատ ծանրաբեռնված է, երեւի էլ չշարունակեմ»: