ՀՀ Մայր օրենքը՝ Բաքվի «ուռուցք»․ Բայրամովի բեռլինյան նվնվոցը

ՀՀ Մայր օրենքը՝ Բաքվի «ուռուցք»․ Բայրամովի բեռլինյան նվնվոցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքին։

Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության օրակարգը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները։

Բայրամովը երախտագիտություն է հայտնել Գերմանիային՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների կազմակերպմանն աջակցելու և նախաձեռնության համար։

Բայրամովը հերթական անգամ առաջ է քաշել Ադրբեջանի հիմնազուրկ ու ագրեսիվ այն թեզը, ըստ որի՝ «Հայաստանի ներկայիս Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ վտանգ են պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար»։