Սկսել են բաժանել բանակի համար պահեստավորած սնունդը՝ զանգվածային սովահարությունից խուսափելու համար

Սկսել են բաժանել բանակի համար պահեստավորած սնունդը՝ զանգվածային սովահարությունից խուսափելու համար

Հյուսիսային Կորեայում սկսել են բնակչությանը բաժանել բանակի համար նախատեսված պահեստավորված սնունդը՝ զանգվածային սովահարությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝ կորոնավիրուսային պանդեմիայի, ինչպես նաեւ այս տարի կլիմայում տեղ գտած սուր փոփոխությունների պատճառով։ Հյուսիսային Կորեայում երաշտ է եւ շոգ եղանակ, որը բացասաբար է ազդել բրնձի՝ աշնանը հավաքվելիք բերքի վրա։

Հիշեցնենք, որ բրինձը այս երկրում համարվում է ամենից արժեքավոր գյուղնշանակության մշակաբույսը։ Էական հարված է հասցվել նաեւ անասնապահությանը։ Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես ազգի գոյատեւման համար մղած պայքար։