Եկեղեցու վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Նիկոլայ 1-ին ցարի գրած նամակը

Եկեղեցու վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Նիկոլայ 1-ին ցարի գրած նամակը

Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող եկեղեցիներից մեկի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանից Նիկոլայ 1-ին ցարի գրած նամակը։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։

Կայսեր նամակը հայտնաբերվել է վեց մետր բարձրության վրա, պատի իկոնոստաստի ետնախորշում։ Այն գրվել է 1845 թվականին։ Տեքստը լավ է պահպանվել։ Թղթի միայն եզրային հատվածներն են վառված։ Նամակում կայսրը հայտնում է, որ վախճանվել է մեծ իշխանուհի Ելիզավետա Միխայլովնան՝ մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի դուստրը՝ Պավել 1-ին ցարի թոռնուհին՝ 19 տարեկան հասակում։

Ընդ որում, Ելիզավետա Միխայլովնան մահացել է ծանր ծննդաբերության հետեւանքով՝ նորածին դստեր հետ միասին։