Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը կլինի «ուղղագիծ»․ Սպիտակ տան խոսնակ

 Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը կլինի «ուղղագիծ»․ Սպիտակ տան խոսնակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հանդեպ կորդեգրի ուղղագիծ քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին։ Նա մանրամասնել է, որ այդ քաղաքական գիծը կտարբերվի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական գծից։

«Մենք ուղղագիծ ենք լինելու այն ոլորտներում, որոնք մեզ մոտ անհանգստություն կառաջացնեն։ Միաժամանակ նաեւ մենք վստահ ենք, որ կան ոլորտներ, որոնցում մենք եւ ռուսները կարող ենք միասին աշխատել»,- ասել է Պսակին։