Հայտնաբերվել են հսկայական օձի մնացորդներ 

Հայտնաբերվել են հսկայական օձի մնացորդներ 

Գիտնականները Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հայտնաբերել են ենթադրաբար Երկիր մոլորակի պատմության ամենաերկար օձի մնացորդները։ Վերջինիս երկարությունը մոտ 15 մետր է, որով այն դառնում է էոցենյան դարաշրջանի ամենաերկար օձը եւ կարող է նաեւ համարվել մեր մոլորակի պատմության ամենախոշոր օձը։ Այս մասին հայտնում է Scientific Reports պարբերականը։ Օձը պատկանել է մադցոիդների ընտանիքին։

Գիտնականները նշում են, որ գտածոն կարող է դառնալ ապացույց այն բանի, որ հնագույն սողուններն առաջացել են Հնդկական ենթացամաքում նախքան Ասիայի հետ բախոոումը։ Երկու ցամաքների միաձուլումից հետո էլ այդ օձերը տարածվել են Եվրասիայի հարավային շրջաններում, հասել մինչեւ Աֆրիկա, որտեղ էլ գտնվել են դրանց առաջին նմուշները։ Հայտնաբերված գտածոն ստացել է Vasuki indicus անվանումն ի պատիվ հնդկական առասպելաբանության մեջ եղած Վասուկի օձի։ Հայտնաբերված գտածոի ողնաշարի անալիզը ցույց է տվել, որ այն ավելի խոշոր է եւ երկար, քան վերջինիս մադագասկարյան եւ եգիպտական ցեղակիցները, որոնք հայտնաբերվել էին ավելի վաղ։