Ձերբակալվեց Հրազդանի անտառտնտեսության տնօրենը 

Ձերբակալվեց Հրազդանի անտառտնտեսության տնօրենը 

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն՝ Արտաշ Հունանյանը: Օրեր առաջ քրեական գործ  էր հարուցվել Կոտայքի մարզային քննչական վարչությանում: Գրել էինք, որ գործի շրջանակներում  հարցաքննվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արզականի, Մեղրաձորի, Ծաղկաձորի  մասնաճյուղերի աշխատակիցները:

«Կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար գումարներ է փոխանցել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր)  մասնաճյուղերին, սակայն այդ գումարները նպատակին չեն ծառայել: 

Քննչական կոմիտեից  հաստատեցին Արտաշ Հունանյանին ձերբակալվելու փաստը եւ հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար:   
Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցությունից է, եւ 7-րդ գումարման ԱԺ ընտրություններում ռեյտինգային թեկնածու էր Կոտայքի մարզում: